Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ․ հեռացող Փաշինյանին պաշտպանողներին «Նիկոլի մահապարտներ» են անվանում․ «Փաստ»
«ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումների ֆոնին ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ողջ քաղաքական դաշտում մնացել է մենակ, քանի որ, ըստ էության, նրան ոչ մի քաղաքական ուժ չի աջակցում։ Չի աջակցում նաև հանրության գերակշիռ մեծամասնությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանն այսօր վստահության և աջակցության խնդիրներ ունի նաև սեփական թիմի ներսում։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ իշխանական թիմում ևս առկա են որոշակի կուլիսային տարաձայնություններ ու անհամաձայնություններ «շեֆի» գործողությունների հետ։
Ավելին, որոշ նախարարներ ու պատգամավորներ անգամ իրենց նեղ շրջապատում են դժգոհում, թե՝ «դե, մեր ձեռն ի՞նչ կա, մեզ չի թողնում ոչ մի բանի խառնվենք»։
Մեր տեղեկություններով, թիմի ներսում նրանց, ովքեր հրապարակային պաշտպանում են հեռացող Փաշինյանին և «կուրծք ծեծում» նրա համար, կես կատակ-կես լուրջ անվանում են «Նիկոլի մահապարտներ», իսկ տեղեկատվական դաշտը, որտեղ այդ «մահապարտները» «կռիվ են տալիս», անվանում են «առաջնագիծ»: Մի խոսքով՝ յուրօրինակ ներքին «պատերազմ» կամ՝ «կռիվ-կռիվ»»,-գրում է թերթը: