Աշխարհ

26.11.2020 09:57


Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 04:45-ին, (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։

Այս խորագրի վերջին նյութերը