Քաղաքական

26.11.2020 09:51


Սենատի կողմից ԼՂ-ի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի․ Ֆրանսիայի ԱԳՆ

Սենատի կողմից ԼՂ-ի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի. ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:

Չորեքշաբթի Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել, որով երկրի կառավարությունը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի:

«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի. ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղի բնակչությանը, ոչ Ֆրանսիային, ոչ էլ Մինսկի խմբի (ԵԱՀԿ) այլ համանախագահներին, ոչ էլ Եվրոպային: Սա կառավարության (Ֆրանսիայի) քաղաքականությունը չէ, սա Հայաստանի քաղաքականությունը չէ, սա մեր գործընկերների քաղաքականությունը չէ»,-ասել է Լեմուանը Սենատում Ղարաբաղը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի քննարկման ժամանակ:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը