Կարծիք

25.11.2020 22:18


Ըստ Նիկոլի տրամաբանության՝ հենց հիմա հայերին ու ադրբեջանցիներին միավորող մի բան կա, և այդ մի բանը շնորհակալ լինելն է Արցախը հանձնողին

Ըստ Նիկոլի տրամաբանության՝ հենց հիմա հայերին ու ադրբեջանցիներին միավորող մի բան կա, և այդ մի բանը շնորհակալ լինելն է Արցախը հանձնողին
Ադրբեջանցի զինվորները Նիկոլի պատվին տորթ են կտրում: Չբացառենք, որ ադրբեջանցիները մեր գերագույն վիժվածքի արձանը տեղադրեն Բաքվի մեջտեղում: Չէ որ մեր ստահակից Ադրբեջանը ստացավ ավելին, քան կարող էր երբևէ երազել: Ի դեպ, եթե ըստ Նիկոլի՝ Հայաստանի ժողովուրդն իր հրաժարականը չի պահանջում, ապա ստացվում է, որ Հայաստանի ժողովուրդն Ադրբեջանի ժողովրդի նման գոհ ու շնորհակալ է իրենից Արցախը հանձնելու համար, 5000 զոհի արյան համար, հայրենազրկման համար, հայ մարդուն պատվազրկելու համար:
Այսինքն, ըստ Նիկոլի տրամաբանության՝ հենց հիմա հայերին ու ադրբեջանցիներին միավորող մի բան կա, և այդ մի բանը շնորհակալ լինելն է Արցախը հանձնողին: Ուստի ճիշտ կլինի, որ մեր գերագույն վիժվածքը մի արձան էլ Երևանում ունենա՝ հրապարակում՝ Լենինի արձանի տեղում: Իսկ ինչո՞ւ ոչ. եթե ըստ Նիկոլի՝ հայ ժողովուրդը գոհ ու շնորհակալ է իրենից այս ողբերգության և ամոթի համար, ապա այդ շնորհակալությունն ինչ-որ կերպ պետք է չէ՞ դրսևորվի:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը