Կարծիք

25.11.2020 20:37


Դու պատկերացնո՞ւմ ես քեզ Ալիևի հետ մի սեղանի շուրջ նստած՝ ինչ-որ բանի շուրջ բանակցելիս

Դու պատկերացնո՞ւմ ես քեզ Ալիևի հետ մի սեղանի շուրջ նստած՝ ինչ-որ բանի շուրջ բանակցելիս
Նիկոլ, հարցազրույցումդ ասում ես, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, իսկ մինչ այդ ասում ես՝ 6 ամիս դեռ ուզում եմ մնալ։
Հիմա, դու պատկերացնո՞ւմ ես քեզ Ալիևի հետ մի սեղանի շուրջ նստած՝ ինչ-որ բանի շուրջ բանակցելիս։
Հասկանո՞ւմ ես, որ քեզ այլևս որևէ մեկը լուրջ չի ընդունում, դու այլևս գործոն չես՝ ո՛չ ներսում, ո՛չ դրսում։
Օր չկա, որ Ալիևը քեզ ծաղրի առարկա չդարձնի, իսկ դու խոսելու տեղ չունես, ի՞նչ ասես, երբ պարտվեցիր, մեզ էլ էս վիճակին հասցրեցիր։
Ի՞նչ ես ուզում դու մեր երկրից, ժողովրդից, էլ ի՞նչ դժբախտություն կա, որ դեռ չես բերել, բայց խոստացել ես կամ ուղղակի մտքիդ է։
Վերջին քայլդ արա՝ թող գնա։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը