Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն:
ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում Կարեն Բեքարյանը հայտնեց, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու է հրավիրվել ՀՔԾ:
ՀՔԾ-ից ևս այդ հարցով մեկնաբանություն չեն տալիս:
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանը օրերս բերման էր ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ, ապա ազատ էր արձակվել։
Ավելի ուշ ՀՔԾ–ից դուրս գալուց հետո Արա Սաղաթելյանն ասաց, որ իրեն հրավիրել էին վկայի կարգավիճակով։
«Ինձ հրավիրել էին քրեական գործով, որն առնչվում էր ցույցերի կազմակերպման և կառավարության շենքի հետ կապված անկարգությունների հետ, որոնց հետ ես որևէ կապ չունեմ, սակայն հարցաքննության ընթացքում կային հարցադրումներ, որոնք այդ գործի հետ որևէ կապ չունեին, ուստի ես հրաժարվեցի ցուցմունք տալուց: Կարգավիճակը վկայի էր»,-ասաց Արա Սաղաթելյանը:

Աղբյուրը՝ tert.am