Ֆրանսիայի Սենատում քննարկվում էր ԼՂ-ի ճանաչման նախաձեռնությունը (տեսանյութ)
Երևանի ժամանակով ժամը 19։30-ին Ֆրանսիայի Սենատում սկսվել է մի քանի սենատորների ներկայացրած՝ Արցախի ճանաչման բանաձևի առաջարկի քննարկումը։ Սրանով Սենատը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախը։ Ամենախոշոր 5 խմբակցությունների ղեկավարները տեքստին համաձայնություն են տվել։
Բանաձևի հեղինակները կառավարությանը առաջարկում են լայնածավալ հումանիտար օգնություն տրամադրել ԼՂ քաղաքացիական բնակչությունը՝ պահանջելով բացել հումանիտար միջանցքներ, Մինսկի խմբի շրջանակում աջակցել բնակչության պաշտպանության անհապաղ իրականացումը՝ Միսկի խմբի հովանու ներքո սահմանազատման միջազգային ուժեր տեղակայելու ճանապարհով՝ համապատասխան 2007 թվականի խաղաղության ծրագրի։
Սենատորները նաև կառավարությանը կոչ են անում Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական հանցագործությունների հետաքննություն իրականացնել։ Նաև կոչ է արվում անել հնարավոր ամեն ինչ երկարաժամկետ կարգավորման բանակցություններ ապահովելու նպատակով, որը թույլ կտա նաև վերադառնալ 1994 թվականի սահմաններին, ինչպես նաեւ ապահովել հայ բնակչության անվտանգությունը, տեղահանվածների վերադարձը եւ հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանությունը։ Առաջարկի հեղինակները Կառավարությանը կոչ են անում ուշադրություն դարձնել այն Թուրքիայի ունեցած դերի դիվանագիտական հետեւանքներին եւ եվրոպացի գործընկերների հետ ավելի կոշտ արձագանք մշակել: Որպես ամփոփում, սենատորները Կառավարությանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ու այդ ճանաչումը դարձնել բանակցային գործիք կայուն խաղաղության հասնելու համար:

Աղբյուրը՝ news.am