Լրահոս

25.11.2020 13:57


Covid-19-ի հիվանդացության ցուցանիշը վերջին տասնօրյակում առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում

Covid-19-ի հիվանդացության ցուցանիշը վերջին տասնօրյակում առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում

Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ:

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևան քաղաքի և Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ.

  • Եթե տանը ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն5 մ հեռավորություն:
  • Բացօթյա տարածքներում կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից:
  • Տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը կամ լվացե՛ք ձեռքերն օճառով:
  • Հաճախակի լվացե՛ք ձեռքերը, անհնարինության դեպքում` մշակե՛ք 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչով:
  • Սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը:
  • Սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:
  • Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ:

Այս խորագրի վերջին նյութերը