Մեկնաբանություն

25.11.2020 13:16


Ծերունի «ավազակների» պայքարը և նիկոլենց մնալու ծանր գինը

Ծերունի «ավազակների» պայքարը և նիկոլենց մնալու ծանր գինը

ԱՄՆ–ում ընտրություններ էին։ Նախագահական։

Մրցում էին փորձառուն ու երիտասարդը։ Թվաբանությամբ հաղթեց փորձառուն՝ Բայդենը։ Նա 78 տարեկան է, իսկ ահա Թրամփն՝ ընդամենը 74։

Թրամփն ասել է, որ հանձնում է իշխանությունը, բայց դեռ շարունակելու է պայքարը։ Մի խոսքով, ԱՄՆ–ում ինչպես Հայաստանում։ Այնտեղ էլ Սորոս կա (իսկական Սորոսը հենց այնտեղ է), այնտեղ էլ իրենց Մուկուչյանն ունեն, այնտեղ էլ են ընտրակաշառք բաժանել, այնտեղ էլ են լրատվամիջոցներով հիմարացրել հանրությանը։

Նիկոլ Փաշինյանի թիմը «բալետ» էր անում դեմոկրատների թեկնածու Բայդենին։ Իրենք համոզված էին, որ հենց Բայդենը նախագահ դառնա, իրենց կօգնի։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ձգում էր հրադադարի համաձայնագիրը՝ հույսով, որ Բայդենը կդառնա նախագահ ու լավ կլինի։ Այսինքն՝ նիկոլենք հայորդիների կյանքի գնով հաշվարկ էին անում, բայց ինչպես միշտ սխալվեցին՝ հանձնելով Շուշին ու մնացած տարածքները։ Այդ սխալի գինը հազարավոր զոհերն ու վիրավորներն են։ Նաև՝ Արցախի պետականությունը։

Ինչ մնում է ԱՄՆ քաղաքականությանը, ապա այն, մեծ հաշվով, փոփոխություն չի կրելու։ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է ու մեր տարածաշրջանում ԱՄՆ–ի ռազմավարական դաշնակիցը։

Հանուն Ռուսաստանի դեմ պայքարի՝ ԱՄՆ–ը հանդուրժելու է Էրդողանի լկտիությունը, բայց միամիտ հայ ժողովրդին ցավակցական հեռագրեր է հղելու, որպեսզի ցույց տա, թե, իբր, հավատարիմ է արժեքներին։

Մեկ բան այս պատմության մեջ ակնհայտ է՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին է և քանի դեռ կա վտանգ, որ Հայաստանի թշնամիները փորձելու են նրան պահել կամ Նիկոլի փոխարեն բերել մեկ այլ Նիկոլ, մենք շարունակելու ենք մնալ նոր պատերազմի ու Սյունիքի կորստի վտանգի տակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը