«Forbes» ամսագիրը թողարկել է աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակը։ Այն կազմված է 2000 ընկերություններից, որոնց ընդհանուր շուկայական արժեքը կազմել է $ 20 տրիլիոն, շահույթը՝ $ 32 տրիլիոն, մաքուր շահույթը՝ $ 1,6 տրիլիոն, իսկ ակտիվների արժեքը՝ $ 125 տրիլիոն։
Ցուցակը գլխավորում է ամերիկյան «General Electric» ընկերությունը, որի շուկայական արժեքը $ 89,87մլրդ է, իսկ ակտիվների գումարը կազմել է $ 797,77 մլրդ։
Անցած տարվա առաջատար խոշորագույն եվրոպական «HSBC» բանկը զիջել է իր դիրքերը՝ հայտնվելով ցուցակի 6-րդ տեղում։
Երկրորդ տեղում գտնվում է Նիդերլանդական նավթային «Royal Dutch Shell» ընկերությունը, երրորդ տեղում է ճապոնական «Toyota Motor»-ը։
Չորրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան «ExxonMobil»-ը, իսկ 5-ը՝ բրիտանական «BP»-ն։
Ցուցակում ամենամեծ ներկայացվածությունն ինչպես միշտ ունի ԱՄՆ-ն, որը ներկայացված է 551 ընկերություններով։ Չինաստանը ներկայացված է 91 ընկերություններով, իսկ Ռուսաստանը՝ 28, որոնցից ամենախոշորը՝ «Газпром»-ը, զբաղեցրել է 13-րդ տեղը։
Հայտնի է աշխարհի խոշորագույն ընկերությունը