Լրահոս

25.11.2020 10:51


Երևանյան փողոցում «Opel Astra G» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

Երևանյան փողոցում «Opel Astra G» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

Նոյեմբերի 25-ին, ժամը 01։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 48 հասցեում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ավետիք Հ․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը