Քաղաքական

25.11.2020 09:06


Այսօր՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, նրա ազատագրած Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին. «Ժողովուրդ»

Այսօր՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, նրա ազատագրած Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին. «Ժողովուրդ»

«Այսօր Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը, որը նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով այսօր պետք է հանձվի ադրբեջանական կողմին:

Երեկ հայկական զորքերի շարասյունը դուրս է եկել Քարվաճառից, վերջին անգամ լուսանկարվել ու հրաժեշտ տվել: Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի տասի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին Քարվաճառը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն այն երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը:

Զինադադարի կնքումից հետո Քարվաճառի բնակիչները շտապում էին այդ կարճ ժամկետում հասցնել իրենց գույքը դուրս բերել, շատերն այրել են իրենց տները: Իսկ Քարվաճառի և Դադիվանքի շրջակայքում են տեղակայված ռուս խաղաղապահները: Քարվաճառում զինադադարի օրերին թալան և անտառահատումներ էին տեղի ունենում:

Առաջին անգամ հնարավոր եղավ տասը օրով հետաձգել Քարվաճառի հանձնումը հակառակորդին: Այն ժամանակ ադրբեջանական կողմը հայտնեց, թե պաշտոնական Երևանը Մոսկվայի միջոցով դիմել է Ադրբեջանին 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը Քարվաճառի հանձնումը հետաձգելու համար, և ադրբեջանական կողմն ընդառաջել է»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը