Լրահոս

24.11.2020 15:36


Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին

Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին»,- նշեց Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը