Այսօր՝ առավոտ կանուխ, իրավապահները խուզարկեցին բնակարանս, առգրավեցին իմ անվանական օրինական պարգևատրված զենքը (տեսանյութ)
Այսօր՝ առավոտ կանուխ, իրավապահները խուզարկեցին բնակարանս, առգրավեցին իմ անվանական օրինական պարգևատրված զենքը, փնտրում էին ինչ-որ կրիչներ, բարձրախոսներ, սարքեր, փաստաթղթեր:
Փաստորեն այս իշխանությունները, որոնք իշխանության հասան ժողովրդավարական ալիքի վրա, ներկայումս զանազան օրենքներով ու որոշումներով, լայվային վնգստոցներով, հրահանգներով, ցուցումներով ստիպում են իրավապահներին անօրինական ձերբակալություններ ու խուզարկություններ կատարել:
Բայց նման արարքներով չեք կարող լռեցնել մեզ, քավել զոհված զինվորների արյունն ու հետ բերել դավաճանաբար թուրքերին նվիրած ազատամարտիկների, մեր բանակի արյամբ ազատագրած տարածքներն ու Արցախի գերկշռող մասը:
Ընդամենը կարող եք մի փոքր երկարացնել ձեր՝ ապաշնորհ, անձեռնահաս, անփառունակ վարչակազմի իշխանությունը:
Այսօր՝ առավոտ կանուխ, իրավապահները խուզարկեցին բնակարանս, առգրավեցին իմ անվանական օրինական պարգևատրված զենքը (տեսանյութ)