«Փաշինյանից դժգոհողների թիվն ավելանում է»․ The National Interest
Լեռնային Ղարաբաղի տարածքի զգալի հատվածը, այդ թվում՝ Լաչինի միջանցքը, հաջորդ մի քանի տարիների ընթացքում կլինեն ռուս խաղաղապահների հսկողության ներքո: Բայց ի՞նչ կլինի հետո։ Հեղինակավոր The National Interest հանդեսի համարի «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի դժվարությունները» վերտառությամբ հոդվածում գրում է Մարկ Էպիսկոպոսը։
Հոդվածագիրը նշում է, որ ԼՂ-ում հրադադարի շուրջ եռակողմ պայմանավորվածության պատճառով Հայաստանում արդեն երկրորդ շաբաթն է՝ ինչ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։
«Փաշինյանից դժգոհ մարդիկ, որոնց թիվը գնալով ավելանում է, իրենց բողոքն են հայտնում այդ պայմանավորվածության կապակցությամբ և դուրս են գալիս փողոցներ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը»,-նշում է Էպիսկոպոսը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը լուրջ դժգոհության է բախվել ոչ միայն իր երկրի ներսում, այլև Ռուսաստանում․Կրեմլին մոտ քաղաքագետների ու ռուս քաղաքական գործիչների շրջանում նրա հանդեպ անվստահությունն աճում է։
Մեջբերելով ռուս հայտնի քաղաքագետ և քաղաքական գործիչ Սերգեյ Կուրղինյանի խոսքերը, Էպիսկոպոսը նշում է, որ վերջինս Փաշինյանին մեղադրել է Հայաստանի ռազմական գործողությունների սաբոտաժի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դավաճանելու համար։
Ռուսական հեռուստաալիքներից մեկում ելույթի ժամանակ Կուրղինյանը նշել է, որ Փաշինյանը գործել է ի շահ օտարերկրյա, ենթադրաբար՝ արևմտյան կառավարությունների՝ հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից առաջ հայկական բանակին հրահանգելով նահանջել Շուշիից։
«Եթե մենք Փաշինյանին թողնենք իշխանության ղեկին, այդ մարդը կարող է ոչնչացնել այն ամենն, ինչ մենք հասել ենք։ Փաշինյանի իշխանության թողնել նշանակում է Հայաստանը հանձնել ՆԱՏՕ-ի ձեռքը։ Մեր հիմնական խնդիրն այդ մարդուն հեռացնելն է»,-ասել է Կուրղինյանը՝ նշելով, որ ցանկացած այլընտրանքային կառավարություն ավելի լավ կլինի, քան Փաշինյանի իշխանությունը։
Հոդվածագիրը նշում է, որ անցած շաբաթվա ընթացքում Մոսկվայում շատերն են համաձայնել Կուրղինյանի հետ։ Բազմաթիվ մեկնաբաններ, այդ թվում՝ ազդեցիկ դեմքեր հարց են ուղղել, թե արդյոք Փաշինյանը Հայաստանի կողմից ռազմական գործողություններ իրականացնելիս կոպիտ սխալ թույլ չի տվել՝ հրաժարվելով Ռուսաստանի կողմից օգնության առաջարկից և դրա փոխարեն դիմելով Արևմուտքի օգնությանը, որն այդպես էլ չստացավ։
«Իսկ մինչ այդ Փաշինյանը, որը բախվել է սեփական ժողովրդի դժգոհությանը և արտասահմանում քննադատության ալիքին, չի ծրագրում նահանջել։ Նա ակտիվ փորձեր է ձեռնարկում իր քաղաքական հաջողությունները վերակենդանացնելու համար՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին Հայաստանի ակտիվ մասնակցությունը ներառող 15 կետանոց ճանապարհային քարտեզ»,-գրում է հոդվածագիրը։
«Փաշինյանից դժգոհողների թիվն ավելանում է»․ The National Interest
Լեռնային Ղարաբաղի տարածքի զգալի հատվածը, այդ թվում՝ Լաչինի միջանցքը, հաջորդ մի քանի տարիների ընթացքում կլինեն ռուս խաղաղապահների հսկողության ներքո: Բայց ի՞նչ կլինի հետո։ Հեղինակավոր The National Interest հանդեսի համարի «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի դժվարությունները» վերտառությամբ հոդվածում գրում է Մարկ Էպիսկոպոսը։
Հոդվածագիրը նշում է, որ ԼՂ-ում հրադադարի շուրջ եռակողմ պայմանավորվածության պատճառով Հայաստանում արդեն երկրորդ շաբաթն է՝ ինչ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։
«Փաշինյանից դժգոհ մարդիկ, որոնց թիվը գնալով ավելանում է, իրենց բողոքն են հայտնում այդ պայմանավորվածության կապակցությամբ և դուրս են գալիս փողոցներ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը»,-նշում է Էպիսկոպոսը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը լուրջ դժգոհության է բախվել ոչ միայն իր երկրի ներսում, այլև Ռուսաստանում․ Կրեմլին մոտ քաղաքագետների ու ռուս քաղաքական գործիչների շրջանում նրա հանդեպ անվստահությունն աճում է։
Մեջբերելով ռուս հայտնի քաղաքագետ և քաղաքական գործիչ Սերգեյ Կուրղինյանի խոսքերը, Էպիսկոպոսը նշում է, որ վերջինս Փաշինյանին մեղադրել է Հայաստանի ռազմական գործողությունների սաբոտաժի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դավաճանելու համար։
Ռուսական հեռուստաալիքներից մեկում ելույթի ժամանակ Կուրղինյանը նշել է, որ Փաշինյանը գործել է ի շահ օտարերկրյա, ենթադրաբար՝ արևմտյան կառավարությունների՝ հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից առաջ հայկական բանակին հրահանգելով նահանջել Շուշիից։
«Եթե մենք Փաշինյանին թողնենք իշխանության ղեկին, այդ մարդը կարող է ոչնչացնել այն ամենն, ինչ մենք հասել ենք։ Փաշինյանի իշխանության թողնել նշանակում է Հայաստանը հանձնել ՆԱՏՕ-ի ձեռքը։ Մեր հիմնական խնդիրն այդ մարդուն հեռացնելն է»,-ասել է Կուրղինյանը՝ նշելով, որ ցանկացած այլընտրանքային կառավարություն ավելի լավ կլինի, քան Փաշինյանի իշխանությունը։
Հոդվածագիրը նշում է, որ անցած շաբաթվա ընթացքում Մոսկվայում շատերն են համաձայնել Կուրղինյանի հետ։ Բազմաթիվ մեկնաբաններ, այդ թվում՝ ազդեցիկ դեմքեր հարց են ուղղել, թե արդյոք Փաշինյանը Հայաստանի կողմից ռազմական գործողություններ իրականացնելիս կոպիտ սխալ թույլ չի տվել՝ հրաժարվելով Ռուսաստանի կողմից օգնության առաջարկից և դրա փոխարեն դիմելով Արևմուտքի օգնությանը, որն այդպես էլ չստացավ։
«Իսկ մինչ այդ Փաշինյանը, որը բախվել է սեփական ժողովրդի դժգոհությանը և արտասահմանում քննադատության ալիքին, չի ծրագրում նահանջել։ Նա ակտիվ փորձեր է ձեռնարկում իր քաղաքական հաջողությունները վերակենդանացնելու համար՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին Հայաստանի ակտիվ մասնակցությունը ներառող 15 կետանոց ճանապարհային քարտեզ»,-գրում է հոդվածագիրը։
Աղբյուրը՝ tert.am