Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է ժամը 18:00-ին
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է նոյեմբերի 24-ին ժամը 18:00-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվում Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը: