Կարծիք

24.11.2020 12:47


Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների

Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների

«Նիկոլը մեր երեխային փրկել է, այս թուղթը ստորագրելով» ասողներ. ես էլ ձեր չափ ուրախ եմ, որ ձեր երեխան ողջ ու առողջ տուն է վերադարձել։

Այո, ձեր երեխուն փրկել է, իսկ 4750 երեխա կոտորել։ Ինչ-որ բարի պատահականության սկզբունքով ձեր երեխան ողջ մնաց...
Ձեր տան ճրագը չի մարել, իսկ 4750 տներում այն մարեց...

Այո, ձեր երեխային փրկել է, բայց բոլորիս բերել հասցրել է անփառունակ և խայտառակ պարտության...

Որպես ծնող հասկանում ու կիսում եմ ձեր ուրախությունը` երեխու տուն վերադառնալու կապակցությամբ։
Բայց որպես հայ նաև խնդրում եմ ձեզ մտածել, թե ի՞նչ ասեն այն 4750 անմահացած զինվորների ծնողները...

Այո, Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների։

Մնում է հասկանալ՝ նա փրկի՞չ է, թե՞ սերիական մարդասպան։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը