Քաղաքական

24.11.2020 12:12


ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով (տեսանյութ)

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով (տեսանյութ)

2003-ից 2018-ը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Երկրի սահմանադրական կարգը տապալելու համար Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հացադուլս շարունակելու եմ մինչև Նիկոլ Փաշինյանին կալանավորելը կամ հրաժարական տալը»,-Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Բալայանը:

Նա հայտնեց, որ հացադուլն իրականացնում է Կառավարության դիմաց, միացել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին: Նշենք, որ Կիմ Բալայանը պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանի հայրն է, Գաբրիել Բալայանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը հաստատվել է:

Կիմ Բալայանը ունի ևս 2 որդի, որոնցից մեկը դատավոր է, մյուսը Նիդերլանդներում ՀՀ դեսպանը:

Այս խորագրի վերջին նյութերը