Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Այս մասին ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն ասել է ավագանու այսօրվա նիստի ժամանակ․
«Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները»։