Լրահոս

24.11.2020 11:50


«Եթե աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը մոտ դիերը կփտեն». Կարմիր խաչի ղեկավարը պատմել է ԼՂ-ում զոհերի մարմինների որոնման աշխատանքներում բարդությունների մասին

«Եթե աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը մոտ դիերը կփտեն». Կարմիր խաչի ղեկավարը պատմել է ԼՂ-ում զոհերի մարմինների որոնման աշխատանքներում բարդությունների մասին

Կարմիր Խաչիր միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերը հայտարարել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղում կողմերն իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում զոհվածների դիերի որոնողական աշխատանքներ են իրականացնում, սակայն շփման գծի երկայնքով, որտեղ մարտեր են ընթացել ու ականներ պայթել, դժվար է մարմիններ գտնելը, գրում է lenta.ru կայքը:

Մաուրերը պարզաբանել է, որ այդ գործում կա արմատավորված ընթացակարգ, ըստ որի՝ մարմիններն արժանապատվորեն դուրս են բերվում, ճանաչվում է նրանց ինքնությունը, ու այնուհետև դիերը հարազատներին են փոխանցվում:

Մաուրերի խոսքով, եթե այս աշխատանքները ձգձգվեն, ապա ձմռանը մոտ դիերը կփտեն, ինչը կբարդացի մարմինների ճանաչման գործընթացը: Բացի այդ, դրա հետևանքով կարող է հողի վարակում տեղի ունենալ:

Նշվում է, որ այժմ Կարմիր խաչը պատրաստվում է Ղարաբաղում իր աշխատակիցների թիվը մեծացնել:

«Մեր ներկայությունը չորս անգամ կմեծացնենք: Բավականին քիչ մարդիկ ենք ունեցել այնտեղ: Այժմ ծրագրում ենք հավելյալ 400-500 մարդ ուղարկել այդ տարածաշրջան»,-ընդգծել է հանձնաժողովի ղեկավարը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ հատկացվող ֆինանսավորումը նույնպես ավելացվել է՝ 11 միլիոնից հասցվելով 49,4 միլիոն դոլարի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը