Հրաչ Բերբերյան. «Վրաստանն արգելել է Ռուսաստանի և Ուկրաինայի պարարտանյութն իր տարածքով անցկացնելը»
Ըստ «Հայաստանի ագրարագյուղացիական միության» նախագահ Հրաչ Բերբերյանի՝ հայաստանյան շուկայում հիմնականում վրացական պարարտանյութն է, որը անորակ է։
-Վրաստանն արգելել է Ռուսաստանի և Ուկրաինայի պարարտանյութն իր տարածքով անցկացնելը, որպեսզի իր անորակ պարարտանյութը վաճառվի։ Հիմա մենք փորձում ենք որակով պարարտանյութ ներկրել Իրանից։ Մեր մարդիկ Իրանում զբաղվում են դրանով, և հուսով եմ, որ այս շաբաթ առաջին քանակը կհասնի Հայաստան,-«7 օր»-ի հետ զրույցում ասել է նա։
-Դեռ հստակ չեմ կարող ասել, թե որքան կլնի գինը, որովհետև հաշվարկ պետք է անենք, բայց որ կլինի ամենաէժանը՝ հաստատ է,-հավելել է Հրաչ Բերբերյանը։