Քաղաքական

24.11.2020 11:20


Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով դատաքննությունը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործով դատաքննությունը (տեսանյութ)

ՀՀ Վարչական դատարանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Արթուր Ծատուրյանը։

Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին, ժամը 17։00-ին։

Հիշեցնենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո էր դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը եւ հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր կոչուբաեւը եւս դիմելով քաղաքապետարան եւ ստանալով մերժում՝ դիմել է վարչական դատարան։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը