Կարծիք

24.11.2020 10:40


Աստիճանաբար իմքայլականները բացում են խաղաքարտերը

Աստիճանաբար իմքայլականները բացում են խաղաքարտերը

Աստիճանաբար իմքայլականները բացում են խաղաքարտերը: Հիմա էլ Լենա Նազարյանը անուղղակի հայտարարում է, որ իրենց հեղափոխությունը՝ մեր գլխին փաթաթած փորձանքը, ինչ-որ գործարքի արդյունք է եղել, որի արդյունքում հողերը հանձնելը «դավեսկայի» պես ժառանգություն են ստացել: Հիմա հերքելու են, որ Լենան էդպես չի ասել, դա նկատի չի ունեցել և այլն: Բայց ինձ մի այլ բան է հետաքրքրում: Որի կենսագրությունը նայում ես, մեջը մի Բերքլի կամ Հարվարդ կա: Բա չհասկացա՞ն, որ հողեր հանձնելը իրենց «գրպանն էն գցում»: Թող հրաժարվեին, թող բարձրաձայնեին, թող մերկացնեին: Թե՞ իրենց արտասահմանյան դիպլոմներն ու թրեյնինգները մենակ պրեմիաներին հերիքեցին: Իսկ գուցե այդ արտասահմաններում նաև սա են սովորել՝ մեղքը որիշի վրա գցելը:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը