Քաղաքական

23.11.2020 22:04


Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու խնդրանքով. Գաբրիել Բալայան

Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու խնդրանքով. Գաբրիել Բալայան

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասաց Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին` շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե ոչ:

«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականցնելու համար՝ արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,-ասաց Բալայանը։

Գաբրիել Բալայանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հույս հայտնեց, որ նոր նշանակումների արդյունքում կարձանգրվեն շոշափելի հաջողություններ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա անվտանգության ապահովման։ «Խոնարհվում եմ բոլոր նահատակների ու վիրավորների, նրանց հարազատների ու մտերիմների առջև։ Փառք Հայոց բանակին»,-ասաց Բալայանը։

Այս խորագրի վերջին նյութերը