Լրահոս

23.11.2020 17:32


ԼՂ պատերազմից հետո Ադրբեջանում մնացած զինյալների պատճառով երկրում ապստամբություն է հասունանում․ Репортёр

ԼՂ պատերազմից հետո Ադրբեջանում մնացած զինյալների պատճառով երկրում ապստամբություն է հասունանում․ Репортёр

Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո շատ փորձագետներ հետաքրքրված են Բաքվի և Անկարայի համար կռվող վարձկանների ճակատագրով, գրում է Репортёр-ն՝ նշելով, որ ըստ մի շարք աղբյուրների՝ Ադրբեջանը ջիհադականների խմբերին պահելու է իր երկրում, ինչն առաջացրել է տեղի բնակիչների դժգոհությունը։

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ ԼՂ-ում վարձկանների որոնման համար սկսել են բազաներ ստեղծել։ Այդ առումով Բաքվի և Անկարայի միջև թյուըմբռնում է առաջացել․ Անկարան պնդում է, որ այդ մարտիկների շարքերում կովկասցիներ կան, այդ թվում՝ չեչեններ և դաղստանցիներ, սակայն ըստ SOHR-ի՝ վարձկանների մեծ մասը իսլամիստական թուրքամետ խմբավորումներից են։

Նշվում է, որ Բաքվի հասարակության դժգոհությունը պայմանավորված է մի քանի գործոններով․ դրանցից մեկը վարձկանների դավանանքն է։ Իսլամիստների մեծ մասը շարիաթի աջակիցներ են, ինչը դուր չի գալիս ադրբեջանցիներին։ Եթե ջիհադականները մնան ադրբեջանական տարածքում, չի բացառվում, որ նրանց և բնակիչների միջև կոնֆլիկտներ կսկսվեն, քանի որ «հյուրերն» արդեն սկսում են ադրբեջանցիներին «ճիշտ իսլամ» սովորեցնել։

Բացի այդ, Անկարան Ադրբեջանում գտնվող զինված գրոհայիններին դիտարկում է որպես Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու գործիք, քանի որ Ադրբեջանի նախագահը ԼՂ-ում ռազմական գործողությունների ավարտի մասին պայմանավորվածությունը ձեռք բերելիս հաշվի չի առել Թուրքիայի շահերը։ Ջիհադականներն անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել և՛ Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի, և՛ նույնիսկ Իրանի զորքերի դեմ սադրանքներ կազմակերպելու համար։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը