Կարծիք

23.11.2020 16:42


Մավրը արել է իր գործը, բայց չի ուզում հեռանալ` մինչև Հայաստանն էլ ամբողջությամբ վարի չտա, չի՛ հանգստանա

Մավրը արել է իր գործը, բայց չի ուզում հեռանալ` մինչև Հայաստանն էլ ամբողջությամբ վարի չտա, չի՛ հանգստանա
Մավրը արել է իր գործը, բայց չի ուզում հեռանալ` մինչև Հայաստանն էլ ամբողջությամբ վարի չտա, չի՛ հանգստանա
Մեզանում դեռ կան մտածող մարդիկ, որ ասում են` հայ ժողովուրդը չի պարտվել, պարտվել է Նիկոլ չեղած Փաշինյանը։
Սո՛ւտ է... Առնվազն` ինքնախաբեություն է...
Պարտվել է ժողովուրդը։ Այն էլ` «չորով», խոշո՛ր հաշվով, հիմնավորապես։ Պարտվել է` այն պահին, երբ «նախկինների» հանդեպ ատելությամբ կուրացած ամբոխը Նիկոլ չեղածի պես խելա(մոլա)գար մեկին ձեռքերի վրա բերեց, նստացրեց վարչապետի աթոռին։
Երկուսուկես տարի ազգովի պարտվում էինք` հանդուրժելով խելա(մոլա)գարի և անմեղսունակների իր խմբակի կազմաքանդիչ «գործունեությունը», որի վերջը լինելու էր այն, ինչ եղավ...
Շարունակում ենք պարտվել` համակերպվելով այն արտառոց փաստի հետ, որ Արցախը (ոչ թե` ընդամենը Շուշին, Հադրութի շրջանը, սկուտեղի վրա թշնամու զոհասեղանին մատուցված հարյուրից ավելի այլ բնակավայրեր և սրբավայրեր) երկուսուկես տարի շարունակ մանրից`«մինի հեղափոխությունների» միջոցով հանձնող տականքը (կեսգիշերին ստորագրված կապիտուլյանտական «համաձայնագիրը» սոսկ հայրենիքի հանձնման-ընդունման ակտի վավերացումն էր) ոչ միայն դեռ «առոք-փառոք» նստած է վարչապետի գահավորակին, այլև համարձակվում է պատժիչ գործողություններ իրականացնել իր անվերապահ հրաժարականի պահանջով հանդես եկող շրջանակների նկատմամբ։
Այնքան լկտիություն ունի, այն աստիճան պնդերես է, որ տզի պես կպել է աթոռին ու չի՛ էլ մտածում հրաժարական տալու մասին` մարդ է ընդունում-ճանապարհում... գետինը մտնելու, լեզուն իրեն քաշելու, պապանձվելու, փասա-փուսան հավաքելու և «հեռու մի տեղ» գնալու փոխարեն խոսում է... «ապագայի» ծրագրերից։
«Տղամարդ» է, խոսքի տերն է. ասե՞լ է` ի՛նչ էլ լինի, մեզ պարտված չենք ճանաչելու, այդպես էլ անում է` չի՛ ճանաչում, և վե՛րջ, թեկուզ գլուխներդ պատով տվե՛ք...
Ու մեծ հաշվով` ճիշտ է ասում։ Ժողովուրդը պարտվել է, բայց ինքը չի՛ պարտվել. արել է այն, ինչ պահանջվում էր, ինչ իրենից հասնում էր, ինչի համար երկուսուկես տարի առաջ բռնազավթել է իշխանությունը` հայտարարելով. կա՛մ ես կդառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա...
Մավրը արել է իր գործը, բայց չի ուզում հեռանալ, որովհետև «միսիան» դեռ չի ավարտվել։
Դեռ անելիք ունի` մինչև Հայաստա՛նն էլ վերջնականապես վարի չտա «ժողովրդի թույլտվությամբ», չի՛ հանգստանա...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը