Իսկ վաղը պատերազմ էր. պարզապես «տարօրինա՞կ», թե՞ «պայմանավորված», թող տրիբունալը պարզի
Եթե Արցախը հետևողականորեն թուրքին հանձնելուց հետո Հայաստանի մնացյալ հատվածը գոյատևի, վաղ թե ուշ հարցեր են ուղղվելու այս ազգային ողբերգության գլխավոր դերակատարներին, առաջին հերթին՝ նիկոլ փաշինյանին: Հասկանալի է, եթե նա արդեն փախած ու իր թշվառ գոյությունը քարշ տալիս չլինի որևէ գունավոր ու երջանիկ օտարերկրյա անկյունում:
Դեռ շատ անդրադարձեր կլինեն հարցին, թե ինչպե՞ս հնարավոր դարձավ այս աղետը: Փորձենք միջանկյալ տարբերակով ի մի բերել որոշ հանգամանքներ և իրողություններ: Սկզբի համար, կարծում ենք, ժամանակագրական առումով ևս, տեղին կլինի դիտարկել նախապատերազմական առանձին երևույթներ ու հանգամանքներ:
Քաղաքական
Հարկավ, 2018 թվականի ապրիլ-մայիսի զարգացումները շրջադարձային են: Եվ որքան էլ կատարվածը «գունավոր»-սորոսական հեղափոխության, անարյուն հեղաշրջման, փողոցային պայքարի խառնուրդ էր, մեծ հաշվով դա սոսկ իշխանափոխություն էր՝ պետության ղեկավարի, իսկ որոշ ժամանակ անց՝ իշխող մեծամասնության փոփոխություն: Խնդիրն այն է, սակայն, որ «քաղաքական մոնոպոլիայից» բողոքող փաշինյանն ու նրա խառնաթիմը արագորեն մոնոպոլիզացրեց ամբողջ քաղաքական դաշտը: Ցանկացած ընդդիմադիր դրսևորման, անգամ, օրինակ, խամաճիկային «ընդդիմություն»՝ «Լուսավոր Հայաստանի» կողմից, իշխանությունն ու անձամբ նիկոլ փաշինյանն ընկալում էին որպես անձնական վիրավորանք, թշնամություն, հակահեղափոխականություն՝ վրա պրծնելով հայհոյախոսությամբ, վիրավորանքներով, ագրեսիվ ու վայրենի պահվածքով: Ընդդիմության և, առհասարակ, իշխանությանը հակառակ կարծիք ունենալը համարվում էր հանցավորություն և քաղաքական լկտի հալածանքների, սրիկայական պիտակումների, իշխանության եկած անձանց անբարոյական ու մաղձաթաթախ պարունակույթունը հասարակության վրա լցնելու առիթ:
Որպես հետևանք՝ Հայաստանը 2020-ի սեպտեմբերին մոտեցել էր կազմաքանդված և իր հիմնական գործառույթից շեղված քաղաքական դաշտով: Եվ չնայած ոչ իշխանական ուժերը պատերազմի առաջին իսկ օրը հայտարարեցին ներքաղաքական մորատորիումի մասին, դա ոչ միայն սպասվող էֆեկտը չունեցավ, այլև արհամարհվեց գործող իշխանության ու նիկոլ փաշինյանի կողմից, ով վայրկյան անգամ չդադարեցրեց «նախկինների դեմ» վայրահաչելու իր մոտեցումը՝ իրականացնելով դա իր ֆեյքաբուծարանների կամ երկրորդ-երրորդ շարքի իշխանականների միջոցով:
Ի լրումն, նախապատերազմական շրջանում փաշինյանական իշխանության մեղքով հիմնական օրակարգային հարցեր էին դարձել «հակահեղափոխականությունը», սահմանադրական դատարանը գրավելը, անհնազանդներին հետապնդելը, ոչ յուրային օլիգարխների ետևից ընկնելը և այդպես շարունակ: Իսկ վաղը պատերազմ էր...
Հասարակական
Եթե շրջանցենք մի շարք մանրամասներ, ապա այս դեպքում հիմնականն այն է, որ Հայաստանի հասարակությունը պատերազմի նախաշեմին պառակտված էր, ըստ որում շարունակում է այդպիսին մնալ:
Մարդիկ, նիկոլ փաշինյանի և նրա հանցակից-թիմակիցների կողմից սկսեցին ինտենսիվորեն բաժանվել «սպիտակների» ու «սևերի», «հեղափոխականների» և «հակահեղափոխականների», «պիցցայակերների» և նիկոլի «ջուջուլակերների»: Մի խոսքով, պառակտումային, ներքին թշնամանքի ու ատելության, չարության և բոլոր խնդիրները «նախկիններով» պայմանավորելու, ամեն գնով ցանկացած պատասխանատվությունից խուսափելու, մեղքը մշտապես այլոց վրա բարդելու նիկոլական մանիաները ու հեգեխանգարմունքները հնարավորինս լայն տարածվեցին հասարակության մեջ:
Այդ կերպ պառակտված, մեծ ու մանր թշնամական ճամբարների, մեկը մյուսին անիծող ու «արևը թաղող» խմբերի բաժանված հասարակությունը, նախ դադարում է լինել հասարակություն՝ որպես այդպիսին, երկրորդը՝ նման հասարակությունը չի կարող հնարավորինս արդյունավետ դիմագրավել արտաքին մարտահրավերներին:
Հասարակության մեջ սուտը, ստախոսությունը, երկերեսանիությունն ու կեղծավորությունը, աղանդավորականությունն ու անամոթությունը աստիճանաբար դարձվեցին կյանքի նորմ: Բարոյական ու ավանդական արժեքներից, կողմնորոշումներից շեղված որևէ հասարակություն անխուսափելիորեն դատապարտված է ձախողման:
Տնտեսություն
Երկուսուկես տարի շարունակ, տնտեսական անհրաժեշտ ու հիմնավոր բարեփոխումներին, ներդրումային նպաստավոր վիճակ ստեղծելուն, առհասարակ, տնտեսությունը զարգացնելու նպատակով կոնկրետ գործողություններին փոխարինելու եկան էժանագին փի-ար ակցիաները, նիկոլ փաշինյանի սելֆի-քարոզչական սեանսերը, հակասական հայտարարությունները, «տնտեսական հեղափոխության» թեմայով ճամարտակությունները:
Զուգահեռաբար, արձանագրվեցին միջազգային ներդրողի նկատմամբ կամայական դրսևորումներ, բանկային գաղտնիքի բացահայտ ոտնահարման տրամադրություն և քայլեր, տնտեսվարողներին ևս «սև-սպիտակի» բաժանելու դրսևորումներ, եղած-չեղածը հարուստներից խլելու բացահայտ կոչերն էլ՝ վերադիր:
Մեծ հաշվով, փողոցային-հեղափոխական ճամարտակները, ոչ մի տնտեսական լուրջ պատկերացում ու մոտեցում չունենալով, տապալեցին տնտեսությունը: Ու դա՝ պատերազմի նախաշեմին:
Առաջիկայում կփորձենք դիտարկել նաև արտաքին-քաղաքական և պաշտպանական առումներով ձևավորված վիճակն ու հիմնական միտումները:

Չնայած, հարցերը կմնան: Հարցերից չես փախչի: Ասենք, անխուսափելի հատուցումից էլ:

Արմեն Հակոբյան