Քաղաքական

23.11.2020 11:43


Սխալ գործեցի, որ 18 թ.-ի ապրիլին հայտնվեցի Ազատության հրապարակում, հիմա զղջում եմ․ Արամո (տեսանյութ)

Սխալ գործեցի, որ 18 թ.-ի ապրիլին հայտնվեցի Ազատության հրապարակում, հիմա զղջում եմ․ Արամո (տեսանյութ)

«Սխալ գործեցի, որ 18 թվականի ապրիլին հայտնվեցի մի տեղ, որտեղ չպետք է լինեի, հիմա փոշմանել եմ, որ հայտնվել եմ Ազատության հրապարակում։

Զղջում եմ հատկապես այն բանից հետո, երբ նույն հրապարակում տեսա և լսեցի մեր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին»,-24TV-ի եթերում ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն։

Սիրված երգիչը, անդրադառնալով պատերազմում կրած մեր պարտությանը, նկատեց, որ արմատներն ավելի խորն են և հեռուն են գնում․ «Ժողովրդի 73 տոկոսը հավատաց վարչապետին, և փոփոխություն էր ուզում, բայց ամեն ինչ թարս գնաց։ Ընդունեցին կոնվենցիաներ, որ մեր ազգային դիմագիծն են խաթարում։ Հայ եկեղեցու պատմություն առարկան կրթական համակարգից հանեցին, հայ գրականության առջևից հանեցին «հայ»-ը՝ թողնելով պարզապես գրականություն, և այդպես սկսվեց քայքայման գործընթացը»։

Արամոն կարծում է, որ պատերազմում պարտվել է կառավարությունը, ոչ թե զինվորը․ «Թող առավոտյան ՔՊ-ի 88 պատգամավորները գնան Եռաբլուր և ներողություն խնդրեն մեր զոհված տղաներից, եթե այդքան դուխ ունեն»։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը