Լրահոս

23.11.2020 11:11


26 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

26 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126 709-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2479-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1009 է, ընդհանուր առողջացածներինը՝ 95 099, փաստացի բուժվողներինը՝ 29131: Մեկ օրում արվել է 1305 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 488 393 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը