Կարծիք

23.11.2020 10:06


Բա որ ասում եմ անտեր երկիրա, չեք հավատում․ ուրեմն ձեռք ու ոտք կորցրած, անդամահատված տղերքը պետք է հավաքեն փաստաթղթեր ու ՄՈՏԵՆԱՆ Արցախի ժեկի հայաստանյան ներկայացուցչություն, որ ստանան հաշմանդամության կարգ

Բա որ ասում եմ անտեր երկիրա, չեք հավատում․ ուրեմն ձեռք ու ոտք կորցրած, անդամահատված տղերքը պետք է հավաքեն փաստաթղթեր ու ՄՈՏԵՆԱՆ Արցախի ժեկի հայաստանյան ներկայացուցչություն, որ ստանան հաշմանդամության կարգ
Բա որ ասում եմ անտեր երկիրա, չեք հավատում...
Ուրեմն ձեռք ու ոտք կորցրած, անդամահատված տղերքը պետք է հավաքեն փաստաթղթեր ու ՄՈՏԵՆԱՆ Արցախի ժեկի հայաստանյան ներկայացուցչություն, որ ստանան հաշմանդամություն ու կարգավիճակ..
Ուրիշ լավ ե՞ք։
Ուրեմն ձեր շարիկ գլորող աշխատակիցները պետքա նստեն իրենց տաք աշխատասենյակներում, իսկ ծանր վիրավորում ստացած տղերքը մոտենան, որ պետությունն իր պարտքը կատարի՞...
Դուք լրիվ անմեղսունա՞կ եք, արդեն չեք տիրապետում իրավիճակի՞ն, թե՞ վերջնական ուղեղից զրկվել եք (կասկածում եմ, որ ունեիք).
Դժվա՞ր է աշխատանքային խումբ ձևավորել, գնալ բոլոր հոսպիտալներով ու հիվանդանոցներով, տեղում բոլոր ձևակերպումներն անել ու հաշմանդամության կարգ տրամադրել տղերքին, որ իրենց կյանքն են դրել էս անտեր երկրի համար: Բոլորիս համար, նաև ձեզ համար:
Առանց այն էլ տղերքի հոգեբանական վիճակը ծանրագույն կիզակետին է, ընտանիքները շոկային վիճակում են, հիմա էլ էս ցրտին պետքա ընկնեն դռնեդուռ, որ երկու կոպեկ հաշմանդամության թոշակ ստանան...
Էս ու՞ր հասանք... Անթասիբ անհայրենիք սրիկաներ...
Նարինե Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը