Կարծիք

22.11.2020 22:06


Դատարկ պոպուլիստին իշխանություն տալը հավասարազոր է պետականության կորստի

Դատարկ պոպուլիստին իշխանություն տալը հավասարազոր է պետականության կորստի
Ստի կայսրությունում ասում են. «Ես պատրաստ եմ զոհվել հանուն Հայրենիքի», իսկ հետո սեփական ժողովրդից թաքնվում են բունկերում։
Ստի և անմեղսունակության կայսրությունում նեղսրտում են «դուխու և ժամացույցի» համար, բայց թշնամուն տված 121 բնակավայրերից կորուստը չեն նկատում։ Դեռ մի բան էլ ասում են, որ մեր քաղաքը «դժբախտ է և դժգույն», չնայած որ իրականում հենց իրենք են այդպիսին...
Ստի կայսրությունում ասվում է, որ «եթե պետք լինի, կխոսենք Ադրբեջանի ժողովրդի հետ», իսկ իրական կյանքում անգամ սեփական կողմնակիցների և սգի մեջ գտնվող ծնողների հետ իրենք չեն կարող առանց մեծաթիվ անվտանգության աշխատակիցների հետ շփվել։
Ստի կայսրությունում նա կարող է պատերազմից քրքրված երկում Սոցապ նախարար նշանակել մարդու, ում վարկային կազմակերպությունը պետք մարդկանց գլխին 400 տոկոսանոց վարկեր է սարքել։
«Թագավորը» մերկ է։ Միշտ էլ եղել է մերկ, անգրագետ և անհեռատես։ Սենց մարդուն իշխանության բերելն ու պահելն արժեցավ 12 000 քառակուսի կիլոմետր կորուստ և հազարավոր զոհեր։
Իհարկե, իր իշխանության հաշված օրեր են մնացել, բայց մեր ժողովուրդը գլոբալ ընտրություն պիտի անի ու հասկանա, որ դատարկ պոպուլիստին իշխանություն տալը հավասարազոր է պետականության կորստի։
Մեզ անհրաժեշտ է քաղաքական մտածողություն ունեցող ղեկավար, ով ունակ կլինի այս նոր պայմաններում ՌԴ-ի հետ վստահելի հարաբերություններ կառուցել։ Եթե դա չլինի, ստի կայսրությանը կփոխարինի պետականության կորստի գործընթացը։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը