Լրահոս

22.11.2020 19:11


Ինչպե՞ս եղավ, որ Շուշիի դարպասը բաց մնաց և թուրքերը հայտնվեցին այնտեղ

Ինչպե՞ս եղավ, որ Շուշիի դարպասը բաց մնաց և թուրքերը հայտնվեցին այնտեղ

Արացախի Հանրապետության նախագահ պարոն Արայիկ Հարությունյանին.

Արայիկ տղա,

ֆեյսուբուքյան հաղթական տեսքով քո լուսանակարը անմիջապես փոխիր,

քանզի դու համամիտ եղար հայրենադավությանը, և մենք Հայրենիք կորցրեցինք։ Չհրավիրեցիր ազգային հերոս, Հայրենիքի որդուն գեներալ Վիտալի Բալասանյանին, ով խնդրում էր Շուշիի պաշտպանությունը հանձնել իրեն։ Ինչո՞ւ չհրավիրեցիր։ Ինչո՞ւ չանսացիր նրա խնդրանքին։

Ինչպե՞ս եղավ, որ Շուշիի դարպասը բաց մնաց, և թուրքերը հայտնվեցին այնտեղ, ինչպես ժամանակին Կոնստանդնուպոլսի Կերկապորտ դուռը բաց մնաց դավադրաբար և Մուհամմեդ Երկրորդի հրոսակները ներխուժեցին քրիստոնեության մայրաքաղաք։

Ինպե՞ս եղավ։ Թե՞, քեզ էլ համոզեցին, որ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է։

Շուշին հանձնելով՝ պարտության խարանով կնքեցիք համայն հայ ազգին։

Արայիկ տղա, փոխիր լուսանկարդ, որն այսօր արդեն հնչում է ծաղրանկարի պես…

Մերուժան Տեր-Գուլանյան

Այս խորագրի վերջին նյութերը