Կարծիք

22.11.2020 16:09


Հաղթանակի և պարտության բանաձևերը

Հաղթանակի և պարտության բանաձևերը
Արցախյան 1–ին պատերազմում մենք հաղթեցինք, քանզի ցաքուցրիվ ջոկատներից կանոնավոր բանակ սարքեցինք։ Եվ դա արվեց պատերազմի եռուն շրջանում՝ արկերի ու փամփուշտների տակ։
Արցախյան 2–րդ պատերազմում մենք պարտվեցինք, քանզի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կանոնավոր բանակը վերածել ջոկատների՝ «Էրատո»–ների։ Եվ դա արվեց պատերազմի երրորդ օրվանից սկսած՝ ԱԹՍ–ների ու հրթիռների ներքո։ Արվեց հետևողականորեն։ Թե ինչու արվեց՝ կպարզի «Սեպտեմբերի 27»–ի դեպքերն ուսումնասիրող համազգային հանձնաժողովն ու փաստահավաք խումբը։
Ի դեպ, մեր երկրի գլխին տարբեր ամիսների «27»–եր բերած պատվիրատուն նույնն է՝ թուրքական պետությունը։ Պարզապես թուրքի գործիքներն են տարբեր։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը