Արցախում կավելանա ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակզմի թիվը
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների թիվը Լեռնային Ղարաբաղում կավելանա 75-ով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացել է նախարարությունից:
«Նոգինսկի փրկարարական կենտրոնում անցկացվել է անձնակազմի և սարքավորումների ստուգում, դրանք պատրաստ են ուժեղացնել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորումը Լեռնային Ղարաբաղում: Այս պահին 75 մասնագետ և 13 միավոր բարձր շարժունակության տեխնիկա պատրաստ են դուրս գալ Նոգինսկի փրկարարական կենտրոնից: Լրացուցիչ ուժերն ու սարքավորումները շարունակում են ժամանել»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Խումբը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կացարանն ապահովելու միջոցներով: Մեկնող ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում»,-հավելվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Աղբյուրը՝ tert.am