Կարծիք

22.11.2020 15:40


Մեր զինվորի պահածը՝ իր կյանքի ու առողջության գնով է պահել, նայե՛ք, աչքերը մի իջեցրեք, նայե՛ք

Մեր զինվորի պահածը՝ իր կյանքի ու առողջության գնով է պահել, նայե՛ք, աչքերը մի իջեցրեք, նայե՛ք
Գիտեք, 100-ավոր տարիներ թրքի լծի տակ ապրելուց որ հայը համարձակվում էր ձի նստել ու զենք կրել, գլուխը կտրում էին թուրքերը՝ այդպիսով ոչնչացնելով հերոսության գենը:
Անցավ 70 տարի ու Սովետի պայմաններում մեծացած ու կրթված հայը հա՛մ ձի նստեց, հա՛մ զենք կրեց ու ազատագրեց իր հայրենիքը:
30 տարի հաղթանակած սերունդ մեծացավ:
1700 տարի հող կորցնողը առաջին անգամ հող գրավեց ու սերունդ ծնվեց ազատագրած հայրենիքում՝ հաղթողի զգացմունքով ու վստահ իր ուժերի վրա:
Երբ խոսում եք Ապրիլյանի տղաների հերոսություններից, 2020 սեպտեմբերի 27-ից մինչև վերջին կրակոցը տղաների հերոսություններից, հստակ գիտակցեք, որ այն, ինչ պահպանվեց, պահեց այդ հաղթանակած սերունդը, որոնց կողքին կանգնեցին բազում կամավորականներ, հայ քաջորդիներ:
Հիմա, ինչ արեց Նիկոլը`
1. 2,5 տարի (չհաշված, թե ինչ էր անում մինչ այդ իր դեղին մամուլով ու լառաահառոնյաններով) քանդեց հայոց բանակը՝ թիրախավորելով Արցախի հերոսներին, գեներալներին` նրանց անապացույց, շինծու գործերով գող ու ավազակ ներկայացնելով, դատավորների վրա ճնշումներ գործադրելով: Զենքի փոխարեն վրաները մնացած կլուբնիկը տուլիտ անելով: Անկապ զենքեր առնելով, Արայիկի բերանով խաբելով, որ ոչ միայն Ստեփանակերտի երկինքն է պաշտպանված, այլ և ամբողջ Արցախի:
2. օգտագործեց մեր քաջ հաղթանակած 18-20 տարեկանների սերունդի ներուժը պատերազմի դաշտում՝ իրենց թիկունքում դավաճանության չափ հասնող դեբիլությամբ «վարելով» «դիվանագիտական» խաղեր, ինչից ապշել են բոլորը: Սեփական ռեյտինգի համար, միայն թե ազնիվ չասի «էս են առաջարկում, ժողովուրդ», որովհետև, ինչպես Լենա Նազարյանը խոստովանեց, վախում էին, որ մենք կասենք «Շուշին տվեցիք» ... վայ ես ձեր...
3. պատերազմի ժամանակ կրկին ներքաղաքական խնդիրներ լուծելով, օխլոսի ուշադրության կենտրոնում մնալ ցանկանալով Ստալինի պես դավաճաններ էր փնտրում ու «գտնում», հետո բամփում էին գլխին, ընդիմությունը, որքան էլ որ հասկանալով պահի լրջությունն ու խոսքի պատասխանատվությունը, լռում էր, ինչ-որ մի տեղ էլ կաշկանդված դավաճանական միակողմանի աշխատող «լռության» օրենքով, միևնույնն է խոսում էին՝ մատնանշելով, որ անթույլատրելի բաներ ես անում, եղբայր, մյուս օրը ասում էր «է չէ , չկա դավաճան», կոտրում էր առաջնագծում կանգնած տղերքի ոգին, որոնք մտածում էին «էս ինչ ա արա կատարվում, մենք ստեղ կենաց ու մահու կռիվ ենք տալիս, իսկ դու՞՞՞՞՞ք, ի՞՞՞՞նչ եք անում, արաաաաա»:
Ու կրկին շեղում էր ուշադրությունը դեպի ընդիմությունը, յանի տեսեք` «պատերազմա, իրանք ինձ են քննադատում» ու շեղում ու խեղաթյուրում իրականությունը, էն այծիկին էլ սուտը գրում դեմ էին տալիս, թե բա գնա ասա զգետնեցինք, բան-ման, թող հանցիստ վեր ընգնեն տեղները, ասա. պետք չի զորահավաք, պետքա կամավոր, որ հետո մեղքները վրաները քցենք, ասենք. դե բա գնայիք կռվեիք, ու գնում ու կռվում էին ,ու զոհվում էին...
Ու դա այն ժամանակ երբ ժողովուրդը մի մարդու պես ոտքի կանգնած ով ինչ կարար անում էր, ծեպլավիզրից բռնած մինչև տեղահանված մանուկների պամպերս գնում, տեղ հասցնում:
4. զորահավաք չանցկացնելով կամավորականների գլուխն էլ ոնց կարողանում ուտում էր, կասկա ու զրահաբաչկոն չտալով, ասելով հագած-կապած եկեք, ու եթե զենք ունեք, դա էլ բերեք, ոստիկանին ոստիկանի համազգեստով առաջնագիծ քցելով` սոված, ծառավ, օրերով... անկազմակերպ, բառդակ սարքած, արժեքները կորցրած, աթոռատենչությամբ տառապող , ապաշնորհ կառավարումով ....
5. իսկ ողբերգական գիշերը հատուկ մի կողմ քաշեց ոստիկաններին, որ առվոտյան ասի՝ դուխի գողացող, չկռվով, թռնող
6. եկրու օր առաջ էլ շարունակեց բանակ քանդել` 200 «ես չեմ ծառայել, հոպարիս տղենա ցառայել»-ներով, որ էլի նայենք, ամաչենք, ասենք` սա՞ է մեր բանակը.....
ՈՉ, ԴԱ ՉԷ
Դուք կհարցնեք` ինչո՞ւ, ինչո՞ւ էր դա անում, իսկ ես կասեմ` որ հերոս չմնա...
Ինչու՞...
Հետևությունները թողնում եմ ձեզ:
Բայց ժողովուրդը, մենք, գերագնահատեցինք ինքներս մեզ:
Երևի բոլորդ գոնե մեկ անգամ ասել եք էս խոսքերը `«ինքը ով ա որ տա, ղալաթ կանի, ով կթողի որ տա», չգիտակցելով, որ
ինքն է իշխանությունը`
ինչքն է, ոքան էլ որ ձեռք առնեինք`
ինքն է երկի ղեկը բռնողը,
ինքն է երկիրը դեպի անդունդը տանողը,
ինքն է կնոջը գենշտաբիստ սարքողը,
ինքն է մեր հողեր հանձնող-չհանձնողը,
ինքն է պարտության հասցնողը,
ինքն է վերջ ի վերջո `ստորագրողը`
Նա, ով հասցրեց մեզ պարտության դուռը
Նա, ով տվեց հողերը
Նա, ով մինչև կոկորդը արյան մեջ է, հայի արյան
Հիմա հասկանում եմ, շատերիդ մոտ ապատյա է, ընկճախտի չափ հասնող հիասթափվածություն, մոլորվածություն, մեր հոգու կարևոր ամրակները կոտրված են, թևաթափված ենք:
Բայց պիտի ուշքի գաք, ժողովուրդ ջան, իմ խելացի, համեստ, կռվող, շինարար, բժիշկ, ուսուցիչ, ջահել, ահել` Եռաբլուրից մեզ հազարավոր աչքեր են նայում, կան դեռ քաջեր, բոլորին չի հոշոտել ներքին ու արտաքին թշնամին, ոտքի ել, լաո, վաղը Հայաստան էլ չի լինի...
Մեկնաբանություններում տեղադրում եմ մեր զինվորի պահածը՝ իր կյանքի ու առողջության գնով է պահել, նայե՛ք, աչքերը մի իջեցրեք, նայե՛ք...
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը