Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում է ավելի մեծ ողբերգության
Իշխանությունը վերջին մանիպուլյացիոն ճիգերն է գործադրում մարդկանց համոզելու, թե ովքեր այսօր պայքարում են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, նպատակ ունեն վերսկսել ռազմական գործողությունները:
Հասկանալի է, որ այս մանյովրը որոշակի ազդեցություն ունի այն մարդկանց վրա, ում տղաները տարբեր կարգավիճակներով ծառայության մեջ են՝ ժամկետայիններ, սպաներ, պայմանագրայիններ, ինչու չէ՝ նաև պահեստազորայինների և կամավորականների դեպքում:
Հիշեցնեմ, որ մենք տեսել ենք եռակողմ հայտարարությունը, բայց չենք տեսել դրա իրականացման մեխանիզմները, խնդրի կարգավորման հետ կապված մանրամասները և դա է նաև պատճառը, որ, օրինակ՝ Մարտակերտի 7 գյուղերի բնակիչներին 1-2 օր առաջ միայն զգուշացնում են իրենց գյուղերը լքելու մասին: Նույնը վերաբերում է Ասկերանի և Մարտունու մի քանի գյուղերի:
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում են ավելի մեծ ողբերգության, որովհետև նա ոչ միայն ունակ չի բանակցելու, այլ նա արդեն իսկ իրեն սպառել է, ամբողջությամբ հեղինակազրկվել և դուրս մնացել գործընթացներից:
Նիկոլի հեռացումն առաջին հերթին շանս է՝ ներգրավվածություն ապահովելու բանակցային պրոցեսներում, փորձելու չճշգրտված, չկարգավորված հարցերը մեր օգտին լուծել: Նիկոլի դեպքում այդ շանսը չկա:
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը մեզ մոտեցնում է ավելի մեծ ողբերգության