Ռազմաճակատում թշնամուն չհաջողվեց ինձ գերի վերցնել, բայց դա ամեն գնով փորձում են անել Հայաստանում
Քիչ առաջ ժամերի տարբերությամբ դատարանն ապօրինի ճանաչեց ինձ ձերբակալելու արձանագրությունը, այնուհետև մերժեց կալանավորելու մասին ԱԱԾ-ի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը։ Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանում արդար դատարաններ կան։ Նաև արձանագրում եմ, որ արդեն օրեր շարունակ իմ նկատմամբ իրականացվող այս ապօրինի ձերբակալություններն ու դատավարությունները ունեն մեկ նպատակ. ինձ անընդհատ անհիմն պատճառաբանություններով ձերբակալված պահելով, ցանկանում են պահել գերու կարգավիճակաում։ Ռազմաճակատում թշնամուն չհաջողվեց ինձ գերի վերցնել, բայց դա ամեն գնով փորձում են անել Հայաստանում։ Ես այս պատերազմում շատ թանկ վճարեցի՝ կորցնելով ընկերներիս, կորցնելով հայրենիքիս մի մասը, և ազատության կորուստը ինձ համար այլևս ոչ մի արժեք չունի, եթե պետք է ապրեմ կապիտուլյացիայի ենթարկված երկրի քաղաքացու կարգավիճակում։ Լա՜վ իմացեք, լինեմ ռազմաճակատում, բանտում, թե ազատության մեջ ես ծառայել և ծառայելու եմ Հայաստանի և հայության ազատագրության դատին, իսկ բոլոր այն խոչնդոտները, որոնք կհայտնվեն այդ ճանապարհին խանգարելու համար մեր հայրենիքի պայծառ ապագայի կերտմանը, մոլախոտի նման ճզմվելու են։ Մեր պայքարն արդար է, իսկ հաղթանակն անխուսափելի։ Դավաճանները պետք է հեռանան...

Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից