Կարծիք

21.11.2020 19:41


Արա՛, ազգովի պետք ա գնաք, ոտքերն ընկնեք, խնդրեք, պաղատեք նրա(նց), ովքեր կարող են ձեր երեխաներին գալիք պատերազմից, ձեզ սովից ու համաճարակից փրկել

Արա՛, ազգովի պետք ա գնաք, ոտքերն ընկնեք, խնդրեք, պաղատեք նրա(նց), ովքեր կարող են ձեր երեխաներին գալիք պատերազմից, ձեզ սովից ու համաճարակից փրկել
Արա՛, ազգովի պետք ա գնաք, ոտքերն ընկնեք, խնդրեք, պաղատեք նրա(նց), ովքեր կարող են պետություն պահել, ձեր երեխաներին գալիք պատերազմից, ձեզ սովից ու համաճարակից փրկել...
Ընկել ներկա ֊ նախկին եք անում, հետույք եք խաղացնում՝ սա նախկի՜ն ա, սա ճաշակո՜վս չի, սա էս թվին էս բանը սենց չասե՜ց ... Ձեզ ի՞նչ է, լուրջ թվու՞մ է՝ ընտրություն ունեք. տեսանք ձեր ընտրությունը, հասարակական ա՛ղբ, թե՞ հիմա էլ պետք ա նստենք կաստինգ անենք՝ ու՞մ վստահել պետությունը, որ պետությունը Նիկոլի պես դավադիր դրածոյին հանձնած, բայց միայն Սերժ Սարգսյանին մեղադրած ու Նիկոլի պես ազգադավ, հակապետական սրիկային ծափահարած ֊ հանցակցած ամեն թափթփուկ գոհ մնա։
Էդ նախկիններ կոչվածին ինձանից շատ քննադատած ու ներկաներ կոչվածների երեսներին թքած չլինեք, եթե ես եմ պատրաստ էսօր լուռ, մեջք մեքի տված սրան հեռացնել, դուք, որ լռել եք, երբ սրա ճակատին թքելու համար հայհոյում էին ինձ, երիցս լռեք։
Նա, ով կասի՝ նախկին ֊ ներկա, աթոռակռվի է ելած, հայրենիքի փրկություն է իմիտացնում՝ հիմա առաջնայինը վարչապետ Նիկոլին ամբաստանյալ Փաշինյան դարձնել է, մնացյալն ածանցյալ է, դեռ կտրվեն բոլորիդ թե՛ քրեաիրավական, թե՛ քաղաքական ֊ բարոյական գնահատականները՝ անկախ նրանից՝ նախկին եք, թե ներկա։
Մնում է՝ ասեք՝ նախկիններին վերադարձ չի լինելու, բացի այն նախկիններից, որոնք գոչում են՝ նախկիններին վերադարձ չի՛ լինելու։
Միակ նախկինը, որին վերադարձ չի լինելու և չի կարող լինել, ներկաներն են, քանզի միայն ներկաներն են դավաճան։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը