Քաղաքական

21.11.2020 15:09


«Կողմերն ընդունել են, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի. դրա վերանայման վերաբերյալ փորձերն անընդունելի են». Լավրով (տեսանյութ)

«Կողմերն ընդունել են, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի. դրա վերանայման վերաբերյալ փորձերն անընդունելի են». Լավրով (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նոյեմբերի իննին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի ստորագրած եռակողմ հայտարարությանը, որով դադարեցվել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Հայաստանում բանակցությունների ընթացքում բոլոր կողմներն ընդունել են, որ Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլընտրանք չունի»,-ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի և նախագահի հետ հանդիպման ընթացքում վերջինները նշել են, որ տվյալ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, փրկել կյանքեր և որ նրանք միանգամյան հավատարիմ են ձեռք բերված պայմանավորվածության հետագա կատարմանը:

Լավրովի խոսքով՝ տվյալ հայտարարության վերանայման վերաբերյալ փորձերն անընդունելի են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը