Քաղաքական

21.11.2020 14:15


Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով

Մովսես Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ նյութերով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման տեղեկացրին ՀՀ ՀՔԾ-ից:

«Կատարվում է նախաքննություն»,-հայտնեցին ծառայությունից:

Այս խորագրի վերջին նյութերը