Կարծիք

21.11.2020 14:07


Ալիևի պահանջած շուրջ 50 միլիարդ դոլար ռեպարացիան դո՛ւ, հենց դո՛ւ ես վճարելու, ՀՀ քաղաքացի՛

Ալիևի պահանջած շուրջ 50 միլիարդ դոլար ռեպարացիան դո՛ւ, հենց դո՛ւ ես վճարելու, ՀՀ քաղաքացի՛
Ալիևի պահանջած շուրջ 50 միլիարդ դոլար ռեպարացիան《թալանչի նախկինները》չեն վճարելու, դու՛, հենց դու՛ ես վճարելու, ՀՀ քաղաքացի՛, քանզի թալանի մասին այս շուրջ 2.5 տարվա ընթացքում որևէ բացահայտում չի եղել ու գեթ մեկ լումա չի վերադարձվել։ Իսկ ռեպարացիայի վճարման անհնարինության դեպքում վճարելու ես տարածքով, ինչպես օրինակ՝ Գերմանիան Երկրորդ Աշխարհամարտից հետո։ Զանգեզուրով էլ պարտք կջրենք ... Միայն թողեք գեթ կես տարի ևս մնա։ Միջնադարում էսպես էին պետությունները հայտնվում այլ երկրների տիրապետության տակ, հարկ ու տուրք վճարում, մինչդեռ տա՜ք եք՝ չեք զգու՜մ ողբերգության չափն ու սահմանը. ահա ինքնիշխանության պատրանքը ձեր։
Ողբերգություն է, երբ սեփական առաջնորդի դավաճան չլինելու մասին այլ պետության ղեկավարի խոսքով ուրախանում են ... Նույն միջոցին այդ պետության ղեկավարն է հոգում մարդկանց՝ իրենց տները վերադարձի, զեռուցման, սոցիալական վիճակի և հումանիտար այլ օգնության մասին ...
Ողբերգություն է, երբ հազարավոր զոհեր, հաշմանդամներ, անհայտ կորածներ ու փախստականներ, հազարավոր հեկտարներով հայրենի հող ու վերջապես պետություն կորցնելու հետո ուշքի են գալիս՝ լսելով՝ ռեպարացիա պիտի վճարեն. ստացվում է՝ գլխատվելն ու սրախողխող լինելը ոչինչ, պետք է քացով տան գրապններիս, որ հասկանանք՝ ով ենք։
Այո՛, նախկիններին վերադարձ չի՛ լինելու և մենք սա պիտի հավերժ մտապահենք ներկաների հեռացման պահից իսկ սկսած. Մարիա Զախարովայի՝《դրամատուրգիա》գրառումը՝ վերոհիշյալի լավագույն ապացույց. ցավոք, դեռևս մենք ենք միայն ադապտացվում՝ կապիտուլացված, ծազրուծանակի վերածված՝ ընտրեցինք խայտառայությունը՝ ստանալով նաև պատերազմ։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից
На изображении может находиться: 3 человека, люди сидят

Այս խորագրի վերջին նյութերը