Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը»,-նշել է Աքարը:
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան զորք ուղարկելու հրամանին: Փաստաթղթի համաձայն` նրանք այնտեղ կարող են մնալ մինչև մեկ տարի:
Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, և թուրք զինվորականները նույնպես կմասնակցեն համատեղ խաղաղապահ առաքելությանը: Մոսկվայում նշել են, որ Ռուսաստանն ու Թուրքիան Ղարաբաղի հարցով կաշխատեն Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի միջոցով, սակայն համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել:
Նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Բաքուն և Անկարան միշտ խոսել են խաղաղապահ գործողություններին Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին, սակայն Մոսկվային հաջողվել է համոզել նրանց, որ պետք չէ նախադրյալներ ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների ոչնչացման համար:
Թուրքիան զորք է ուղարկում Ադրբեջան
Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: