Լրահոս

21.11.2020 12:07


41 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1193 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

41 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1193 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 124 839-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 10 դեպք։

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 41 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2429-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2075 է, ընդհանուր առողջացածներինը՝ 92 829, փաստացի բուժվողներինը՝ 29 581: Մեկ օրում արվել է 3207 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 483652 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը