Լրահոս

13.04.2009 11:41


General Motors–ին կարգադրել են պատրաստվել սնանկության

General Motors–ին կարգադրել են պատրաստվել սնանկության

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն առաջարկել է ամերիկյան արդյունաբերության հսկաներից՝ General Motors-ին նախապատրաստել դատարան սնանկության հայտ ներկայացնելու փաստաթղթերը։ New York Times-ի հաղորդմամբ՝ General Motors-ը, մինչև հունիսի 1-ը, կարող է հայտարարվել սնանկ։ Սակայն դա չի նշանակում մեքենաների արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի կործանում։ ԱՄՆ  ֆինանսների նախարար Թիմ Գայտները նշել է, որ GM-ի սնանկացման տանելու գործընթացը հնարավորություն կտա ընկերությանը լուծել պարտքերի խնդիրն ու առանց բազմամիլիոնանոց պետական ներարկումների՝ ոտքի կանգել։

 

Այս խորագրի վերջին նյութերը