Կարծիք

21.11.2020 00:08


Դավաճանների այս իշխանությունը սպառում է իր վերջին ռեսուրսները․ բան չի մնացել

Դավաճանների այս իշխանությունը սպառում է իր վերջին ռեսուրսները․ բան չի մնացել
Սիրելի ընկերներ, մոտ երկու ժամ առաջ ազատ եմ արձակվել Քննչական ծառայությունից: Ինձ բերման ենթարկելու, ապա նաև քրեական գործի մասին ոչինչ ասելու կարիք, կարծում եմ, չկա: Բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները վաղուց արդեն դարձել են դավաճան Նիլոլի գերին և զբաղված են նրա ապօրինի հրամաններն իկատար ածելով:
Կարևորը հիմա այլ բան է` մեր Հայրենիքի ապագան: Ես տեսնում եմ, որ դավաճանների այս իշխանությունը սպառում է իր վերջին ռեսուրսները: Բան չի մնացել. մեր ժողովուրդն այլևս չի հանդուրժում դավաճան Նիկոլին և իր հանցակից թիմակիցներին: Եվ այս պայքարը չի կարող հաջողությամբ չավարտվել:
Սիրելի ընկերներ, վաղը 14:00-ին ես կրկին կլինեմ Ազատության հրապարակում: Այնտեղ է այս օրերին խտացել մեր ազգի հավաքական կամքը: Եվ այնտեղից է սկսվելու Հայրենիքի փրկությունը: Բոլորին ամուր կամք և խաղաղություն եմ մաղթում: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը