Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը ցերեկային ժամի տեղի ունեցող խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի. ՄԻՊ
Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հավաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պետք է բացառվի: Այս մասին գրել է ասվում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
«Դա նախևառաջ անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարավոր լինի հստակ և անհատապես նույնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր որևէ տեսակի վատ վերաբերմունք թույլ չտալու երաշխիք է: Ավելին, այս պրակտիկան կարող է դժվարացնել ենթադրյալ իրավախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ կամ տեղեկություններ քննելիս:
Ուստի, Ոստիկանությունը պետք է գործի այնպես, որ ապահովված լինի իր գործողությունների կանխատեսելիությունը և որոշակիությունը հավաքի կամ քաղաքացիական որևէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խոսքը վերաբերում է նաև նրան, որ մարդու համար պետք է պարզ լինի ոստիկանության ծառայողի որոշակիացված հանդերձանքը:
Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ստացել է հավաստիացում, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության ծառայողներ։
Այս երևույթը Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին Ոստիկանության դիմակավորված ծառայողներ:
Դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում, որոնց անհրաժեշտությունը հիմնավորվում է կոնկրետ իրավիճակի հանգամանքներով և անհրաժեշտ է ոստիկանների անվտանգության ու իրավաչափ այլ նպատակների համար:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ արագ արձագանքման այցեր իրականացրած խմբերի արձանագրած արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումների պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»,-ասված է հաղորդագրության մեջ։