Կարծիք

20.11.2020 22:47


Հայրենիք հանձնած իշխանությունը և նրա ղեկավարը ճանկռտելով ցանկանում են պահել աթոռը

Հայրենիք հանձնած իշխանությունը և նրա ղեկավարը ճանկռտելով ցանկանում են պահել աթոռը
Ինձ բերման ենթարկեցին Դավիթ Անհաղթ փողոցից՝ Լամբադա կամուրջի մոտ։ Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել երկու երիտասարդի իբր փողոց փակելու համար, մինչդեռ փողոցը փակված չէր։ Հեռախոսով նկարահանում էի տեղի ունեցողը եւ հարցեր տալիս ոստիկաններին, թե ի՞նչ հիմքով են երիտասարդներից մեկին փորձում ձերբակալել։ Տեսանյութն առկա է։ Բնականաբար, ոչ մի բացատրություն չէր տրվում ոստիկանների կողմից, իսկ այդ ընթացքում եկավ ոստիկանների նոր խումբ, որը բերման ենթարկեց թե այդ երիտասարդներին, թե ինձ։ Բաժանմունքում վատ վերաբերմունքի չեմ արժանացել, ոստիկանները եթե չասեմ, բարեկամաբար, համենայնդեպս, նորմալ էին տրամադրված։ Բերման ենթարկելուց կոպիտ վերաբերմունքով աչքի ընկավ միայն մեկը, որի հետ կապված իրավական գործընթացներ սկսելու մասին կհայտնեմ փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո։ Տեսանյութը կտեղադրեմ դարձյալ փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո։ Ինձ բերման են ենթարկել "չարտոնված հավաքներ կազմակերպել եւ մասնակցել" հատկանիշներով, որը բնականաբար անհեթեթություն է։
Մի խոսքով, հայրենիք հանձնած իշխանությունը եւ նրա ղեկավարը ճանկռտելով ցանկանում են պահել աթոռը։
Չի ստացվելու, նորից ասեմ՝ հոգեվարքի մեջ ես
Արա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը