Ռուսաստանն ավարտել է խաղաղապահ զորակազմի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում. Շոյգու
Ռուսաստանն ավարտել է իր խաղաղապահ զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, տեղակայվել է 1960 խաղաղապահ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումն ավարտել է տեղակայումը Լեռնային Ղարաբաղի տարածքում և սկսել կատարել իր առջև դրված խնդիրները: Խաղաղապահ ուժերի հիմքը հանդիսացող 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները պատրաստվել են և տեղակայվել հակամարտության տարածք: Ընդհանուր առմամբ, իրականացվել է օդանավի 250 թռիչք, տեղափոխվել է 1960 մարդ և 552 միավոր տեխնիկա»,-ասել է Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Նախարարի խոսքով՝ ռուս խաղաղապահները լիովին վերահսկում են Լաչինի միջանցքի տարածքը և Լեռնային Ղարաբաղը:
«Հաջորդ խնդիրը 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանումն է: Խաղաղապահ գործողության ղեկավարության համար գործի է դրվել հրամանատարական կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս արագ արձագանքել իրավիճակի փոփոխություններին: Գլխավոր շտաբը կազմակերպել է փոխգործակցություն և ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունների հետ»,-հավելել է Շոյգուն:
Ըստ ՌԴ ՊՆ քարտեզների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները տեղակայված են հարավային և հյուսիսային պատասխանատվության գոտիներում: Առաջինը, մասնավորապես, ներառում է Ստեփանակերտ, Աղդամ և Լաչին բնակավայրերին հարող տարածքները: Երկրորդը`Թարթառի և Աղդամի շրջանների հյուսիսային հատվածները՝ Մարտակերտ բնակավայրը:

Աղբյուրը՝ aysor.am