Լրահոս

20.11.2020 21:46


Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից 80 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Երևանի տարբեր փողոցներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացրած քաղաքացիներից 80 անձ բերման է ենթարկվել Ոստիկանություն: Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նշենք, որ բերման ենթարկվածների մեջ են «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար–ղեկավար Արա Սաղաթելյանը, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը և այլ անձինք։

Այս խորագրի վերջին նյութերը