Կարծիք

20.11.2020 18:32


Պարտության պահապանները

Պարտության պահապանները

Քիչ առաջ վերադարձա Բաղրամյան պողոտայից, որտեղ մեր «փառապանծ» ոստիկանության և ԱԱԾ ծառայողները «հերոսաբար» բերման էին ենթարկում հայրենիքի կորստի հետ չհամակերպվող երիտասարդներին։ Երիտասարդ, ամրակազմ ոստիկանների համազգեստը սարսափազդու էր՝ ամբողջովին սև, նույնպես սև դիմակներով, կարծես հայկական նինձյաներ լինեին։ Ոտքով իջա Բաղրամյանով՝ Օպերա, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ։ Փողոցները լեփ-լեցուն ոստիկաններով, ոստիկանական մեքենաներով, տագնապի ազդանշանը միացրած, արագ սլացող, նույնպես ոստիկանական մեքենաներով։ Տպավորությունն այնպիսին էր, որ ավելի շատ ոստիկաններ կան քաղաքում, քան քաղաքացիական անձինք։ Հիշեցի գեներալ Մովսես Հակոբյանի երեկվա ասուլիսը, որ 2018թ․ կրճատվել են զինվորական ստորաբաժանումների լրակազմերը։ Արդյոք դրա փոխարեն չե՞ն համալրվել ոստիկանական ուժերը։ Ենթադրում եմ, որ այո։

Վարչապետի համար անձնական անվտանգությունն ավելի կարևոր է, քան հայրենիքի պաշտպանությունը։ Հիշում եմ, թե ինչպես էին Հայաստանի «առաջադեմները» բողոքում «նախկին» ռեժիմի իշխանության տարիներին, որ Հայաստանը դառել է «ոստիկանական պետություն», իսկ այսօր․․․ ամեն ինչ կարգին է։ Տեսնելով և հետևելով իրավապահ մարմինների գործողություններին՝ կարելի է եզրակացնել, որ դրանք վերջնականապես վերածվել են ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ պահապան ուժերի։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը